Հարց ու պատասխան

Ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ անգլերենի ծրագրում ներկայացված թեման չի արտացոլվում դասագրքերում:

Անգլերենի ծրագրում ներկայացված թեմայի վերնագիրը բառացիորեն կարող է և իր արտացոլումը չգտնել դասագրքում` որպես խորագիր: Այն կարող է պարզապես ներկայացվել մեկ այլ խորագրի տակ: Օրինակ` ուսուցիչը <Իմ նախասիրությունները> ծրագրային թեման կարող է դասավանդել դասագրքում տեղակայված <Սպորտ>, <Երկրներ>, <Ճանապարհորդություն> և այլ  խորագրերի շրջանակներում:

Ավագ դպրոցի 12-րդ դասարանի անգլերենի դասագրքով աշխատանքը նախատեսված է առաջին կիսամյակի, թե՞ ամբողջ ուսումնական տարվա համար:

Ավագ դպրոցի 12-րդ դասարանի անգլերենի դասագրքով աշխատանքը նախատեսված է ամբողջ ուսումնական տարվա համար:

11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հոսքում Ինֆորմատիկայի դասընթացում ծրագրավորման ո՞ր լեզուն դասավանդել. Pascal թե C++:

Ինֆորմատիկայի ծրագրում ծրագրավորման լեզուներ թեմայում նշված է ծրագրավորման 2 լեզուներ, դասավանդման համար պիտի ընտրել դրանցից մեկը: Մենք խորհուրդ ենք տալիս դասավանդել C++ ծրագրավորման լեզուն՝ որպես ժամանակակից և շատ ոլորտներում խնդիրներ լուծելու համար լայնորեն կիրառվող ծրագրավորման լեզու:

Ի՞նչ կարգով է տնօրինվում հանրակրթական դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչը

Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պար­տադիր առարկա­յացանկում նախատեսված և (կամ) Նախարա­րության կողմից երաշխա­վորված լրացուցիչ առարկայա­ցան­կում ընդգրկված առար­կաներին:

Ուսումնական հաստատության տնօրենը ուսպլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կա­տարում է մանկավարժական ­խոր­հրդի որոշմամբ՝ ելնելով Նախա­րա­րության հանձնարարա­կան­ներից, ինչպես նաև դպրոցի, դասարանի պատրաս­տու­թյունից, ման­կա­­վարժնե­րով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմա­կերպման նպատակով Նախարա­րության կողմից հանրակրթական հաստատությունների համար երաշխավո­րված այլ ուսում­նա­կան գրակա­նու­թյամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայման­ներից։

(տես` Միջնակարգ եվ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ` հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարի 07.05.2010 թվականի No 333- Ա/Ք հրամանով, ՀՀ ԿԳ նախարարության տեղեկագիր, 3/2010)

Ո՞ր դեպքում է թույլատրվում երրորդ օտար լեզվի դասավանդումը

Երրորդ օտար լեզու (բացի ռուսերենից և մյուս հիմնական օտար լեզվից) կարելի է դասավանդել Նախարարության թույլտվությամբ, Նախարարության կողմից երաշխավորված ծրա­գրերի, ուսումնական գրականության հիման վրա, ուսուցման համար անհրաժեշտ պայման­ների առկայության դեպքում` դպրոցական բաղադրիչի ժանաքանակի շրջանակում: Հանրակրթական դպրոցներում, որպես կանոն, պահպա­նվում է արդեն ընտրված հիմ­նա­կան (ռուսերենից բացի) օտար լեզուն (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն)։ Ռուսաց լեզվի դասավանդումը սկսվում է 2-րդ դասարանից, երկրորդ (հիմնական) օտար լեզվի (անգլե­րեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլն) դասա­վանդումը` 3-րդ դասարա­նից: Երրորդ օտար լեզվի դասավանումը, դպրոցի ընտրությամբ, սկսվում է 5-րդ դասարանից:

(տես` Միջնակարգ եվ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ` հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարի 07.05.2010 թվականի No 333- Ա/Ք հրամանով, ՀՀ ԿԳ նախարարության տեղեկագիր, 3/2010)

Ո՞ր դեպքում է դասարանը կիսվում երկու խմբի

Տարրական դպրոցում (1-4-րդ դասարաններ), եթե դասարանում աշակերտների թի­վը 30 և ավելի է, ռուսաց լեզու, օտար լեզու առար­կաների դասաժամերին կարելի է դասարանը բաժանել երկու խմբի։

Միջին դպրոցում Հայոց լեզու (7-9-րդ դասարաններ), Ռուսաց լեզու, Օտար լեզու (5-9-րդ դասարաններ), Ինֆորմատիկա (6-9-րդ դասարաններ` համա­կարգ­չա­յին դասա­րանի առկա­յության դեպքում) առար­կաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկու խմբի, եթե դասա­­րա­նում աշակերտների թիվը 30 և ավելի է։ ‹‹Տեխնոլոգիա›› առարկայի պարապ­մունք­ներին դասա­րանը կիսվում է երկու խմբի՝ տղաների և աղջիկների՝ անկախ աշա­կերտների թվից (ուսուցումը կազմակերպվում է յուրաքանչյուր խմբի համար հաս­տատ­ված համապատասխան առարկայական ծրագրով)։

Ավագ դպրոցի 10-11-րդ դասարաններում ընդհանուր հոսքում Հայոց լեզու, Ռուսաց լեզու, Օտար լեզու, Ինֆոր­մատիկա (համա­կարգ­չա­յին դասա­րանի առկայության դեպքում) առարկա­ների և ավագ դպրոցի արհես­տա­գործական մասնա­գի­տա­կան դասընթաց­ների դասաժամերին կարելի է դա­սարանը բաժանել երկու խմբի, եթե տվյալ դա­սա­րա­նի աշա­կերտների թիվը 25 և ավելի է:

(տես` Միջնակարգ եվ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2010-2011 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններ` հաստատված ՀՀ կրթության և գիտության նախարարի 07.05.2010 թվականի No 333- Ա/Ք հրամանով, ՀՀ ԿԳ նախարարության տեղեկագիր, 2010/3)

Ո՞ր փաստաթղթի հիման վրա է կատարվում մտավոր հետամնացություն ունեցող սովորողների գիտելիքների ստուգումը

Մտավոր հետամնացություն ունեցող սովորողների գիտելիքների ստուգումը կատարվում է Անհատական ուսումնական պլանի (ԱՈւՊ) հիման վրա (Երաշխավորված է ՀՀ ԿԳ նախ արարի 29.11.2010 թվականի No 1653- Ա/Ք հրամանով):

(տես նաև` Ներառական կրթություն իրականացնելու կարգ, Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարա­­րի 06.08.2010 թ. N 1281-Ն հրամանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկագիր, 2010/8)

Ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության միևնույն դասարանի համակազմում միաժամանակ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քանի՞ երեխա կարող են ընդգրկվել

Ներառական կրթություն իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության միևնույն դասարանի համակազմում միաժամանակ կարող են ընդգրկվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող 2-3 երեխա` ըստ կրթական կարիքների բարդության, ընդ որում՝ դրանք կարող են լինել թե´ միևնույն, թե´ տարբեր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ:

(տես` Ներառական կրթություն իրականացնելու կարգ, Հավելված ՀՀ կրթության և գիտության նախարա­­րի 06.08.2010 թ. N 1281-Ն հրամանի, ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկագիր, 2010/8

Իրավական ո՞ր փաստաթղթով է նախատեսվում դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը

Դասավանդողների ուսումնական պարապմունքների տևողությունը, ինչպես նաև դրանց միջև ընդմիջումները (դասամիջոցները) նախատեսվում են ուսում­նա­կան հաստատության կանոնադրությամբ կամ ներքին կանոնակարգով:

(տես` Ուսումնական հաստատությունների աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները, Հավելված ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի  No  201-Ն որոշման, «Հատուկ կրթություն», պրակ II, ԿԱԻ, Երևան, 2008)

Մինչև «Հանրակրթության մասին»ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված տնօրենների վրա տարածվո՞ւմ են նույն օրենքի 12-րդ հոդվածի 1, 2 մասերով սահմանված դրույթները` ԿԳՆ կողմից սահմանված կարգով վերապատրաստման, հավաստագրման, կրթության և աշխ. ստաժին վերաբերող դրույթներ

Մինչև «Հանրակրթության մասին»ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը ընտրված տնօրենների վրա տարածվո՞ւմ են նույն օրենքի 12-րդ հոդվածի 1, 2 մասերով սահմանված դրույթները` ԿԳՆ կողմից սահմանված կարգով վերապատրաստման, հավաստագրման, կրթության և աշխ. ստաժին  վերաբերող դրույթներ

Եթե ատեստավորման հանրապետական հանձնաժողովի որոշմամբ («Չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին») ուսուցիչն ազատվում է պաշտոնից, ապա նա զրկվո՞ւմ է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից

Ուսուցչի պաշտոնից ազատումը անձին չի զրկում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից:
(տես` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենք, հոդվ. 26, կետ 31)

Տնօրենների հավաստագրմանը նախորդող վերապատրաստման ո՞վ իրավունք ունի մասնակցել:

Այն մանկավարժները, ովքեր վերջին 10 տարվա մեջ ունեն առնվազն 7 տարվա մանկավարժական ստաժ:

Ինֆորմատիկայի դասերին դասարանը կարելի՞ է կիսել:

Ըստ հանրակրթական միջնակարգ դպրոցի 2010-2011 ուսումնական պլանի պարզաբանման 3-րդ կետի՝ «Միջին դպրոցում հայոց լեզու (7-9-րդ դասարաններ), ռուսաց լեզու, օտար լեզու (5-9-րդ դասարաններ), ինֆորմատիկա (6-9-րդ դասարաններ` համակարգչային դասարանի առկայության դեպքում) առարկաների պարապմունքներին դասարանը կարելի է բաժանել երկուխմբի, եթե դասարանում աշակերտների թիվը 30 և ավելի է»: